Netflix-ը ապրիլի 16-ին կներկայացնի ֆիլմաշար, որը նոր լույսի ներքո է ներկայացնում բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյո Գաուշոյի լեգենդար ճանապարհը՝ նախկինում չհրապարակված մանրամասներով։ Ֆիլմաշարը ներառում է հարցազրույցներ ֆուտբոլի «մեծ անունների հետ»՝ այդ թվում Լիոնել Մեսսիի, Ռոբերտո Կառլոսի, Նեյմարի և այլոց, որոնք բացահայտում են նրա կարիերայի թե՛ փայլուն, թե՛ դժվար փուլերը:
Ռոնալդինյոն ուշադրության կենտրոնում է 2002 թվականի Աշխարհի առաջնությունից ի վեր, երբ գլխավորեց Բրազիլիայի հավաքականի հաղթանակը։ Նրա խաղաոճը՝ հայտնի որպես «joga bonito» և անկրկնելի ժպիտը նրան դարձրել են ֆուտբոլի ամենասիրված դեմքերից մեկը։ Ոսկե գնդակի դափնեկիր Ռոնալդինյոն շարունակում է մնալ ֆուտբոլի պատմության խորհրդանիշ՝ սիրված թե՛ նվիրված երկրպագուների, թե՛ սովորական դիտողների կողմից։
