Բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել. հուսամ՝ երկարաժամկետ և արդարացի խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում. Էստոնիայի ԱԳ նախարար

Տարածաշրջանում հաստատված խաղաղությունն ընթացիկ է։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

Նա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ներկա մակարդակը հսկայական պատմական քայլ առաջ է որակել։

«Բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել. դրա համար ժամանակ է պետք։ Շատ բարդ խնդիրներ կան,ես հասկանում եմ սա։  Հաստատված խաղաղությունը հայ ժողովրդի ապագան է կերտում, ուստի խաղաղությունը նախապայման է հաջորդիվ բոլոչ քայլերի համար՝ տնտեսական զարգացման, բարգավաճման, հիմնաքարային ազատությունների համար։ 

Անշուշտ՝ բարդ է, շատ բարդ է, շատ բարդ գործընթաց է, ուստի հուսամ, որ այն կհասնի իր ավարտին, և երկարաժամկետ և արդարացի խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում»,-ասաց էստոնացի նախարարը։

Leave a Comment