ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը իրական է, բոլոր հարցերը մեկ օրում չեն լուծվելու. Էստոնիայի ԱԳ նախարար



ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը իրական է, բոլոր հարցերը մեկ օրում չեն լուծվելու: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:



«Հայաստանի և Ադրբեջանի այս նորությունը հսկայական ու պատմական քայլ առաջ է, բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք, շատ բարդ խնդիրներ են, ես հասկանում եմ:


Այս խաղաղության ընթացքը իրական է և ընթացիկ, սա կերտում է հայ ժողովրդի համար ապագան: Խաղաղությունը նախապայմանն է հաջորդիվ բոլոր քայլերի համար՝ բարգավաճման հասնելու, տնտեսական զարգացման, հիմնաքարային ազատությունների: Անշուշտ շատ բարդ գործընթաց է, ուստի հուսամ, որ այն կհասնի իր ավարտին և երկարաժամկետ ու արդարացի խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment