
12
Այսօր, 12:54
Ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանում կանցկացվի կլոր սեղան-քննարկում՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 20 հոգուց կազմված հայկական պատվիրակությունը ժամանել է ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր ընթացակարգերը։
Նշվում է, որ հանդիպմանը կքննարկվեն խաղաղության գործընթացի ներկա վիճակը, տարածաշրջանային իրավիճակը և կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումները։





