Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացել են քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները:
Անգլիական «Աստոն Վիլա»-ն արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթել է իտալական «Բոլոնիա»-ին:
«Պորտու»-«Նոթինգեմ Ֆորեսթ» ու «Բրագա»-«Բետիս» հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի` 1-1 հաշվով:
Գերմանական «Ֆրայբուրգ»-ը 3 անպատասխան գնդակ է ուղարկել իսպանական «Սելտա»-ի դարպասը:
Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթից: