
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չպետք է վճար գանձի լցանավերից Հորմուզի նեղուցով անցնելու համար։
«Հաղորդագրություններ կան, որ Իրանը վճարներ է գանձում Հորմուզի նեղուցով անցնող լցանավերից։ Ավելի լավ է դա չանեն, իսկ եթե անում են, ապա ավելի լավ է հիմա դադարեցնեն»,- գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական ցանցում։
Մեկ այլ գրառման մեջ Թրամփը նշել է, որ Իրանի գործողությունները կապված Հորմուզի նեղուցով նավթատար նավերի անցման հետ խախտում են երկշաբաթյա հրադադարի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները: