Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 10-ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում կտեղա ձյուն։ Նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում ևս 15-20սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-24մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 13-15 աստիճան, երեկոյան՝ 10-12 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 4-8 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 6-9 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 12-14 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 14-16 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-5 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 4-7 աստիճան։ Արցախում կանխատեսվում 14 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
