Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը, տունն ամբողջությամբ տակնուվրա է արված․ դեպքի վայր է ժամանել Կամո Ցուցուլյանը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

Ապրիլի 9-ին առեղծվածային սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ 

Ժամանել են նաև Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Խորեն Բարխոյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի 5-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի, իսկ տունն ամբողջությամբ տակնուվրա արված է։

Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը և քննչական կոմիտեի փորձաքրեագետները։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Սպանված կինը բարեկամներ ունի Միացյալ Նահանգներում և կարելի է ասել՝ միայնակ էր բնակվում։ Այսօր մինչև ժամը 12։00-13։00-ը նա պատասխանել է իր հարազատների հեռախոսազանգերին, իսկ ժամը 13-ից հետո, երբ սկսել է չպատասխանել, ազգականը եկել է տուն և հայտնաբերել նրան մահացած, իսկ տունը ամբողջությամբ տակնուվրա արված»։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հաղորդվում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment