
Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է աջակցություն ցուցաբերել Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովման հարցում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Վաշինգթոնում՝ Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամի ինստիտուտում։
Նա նշել է, որ «արդեն 34 երկրների կազմով կոալիցիան» քննարկում է Հորմուզի նեղուցով ազատ անցում ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը: «Կարծում եմ՝ սա առաջին քայլն է։ Եթե ՆԱՏՕ-ն կարող է օգնել, ապա անպայման կանի դա։ Օգնություն չտրամադրելու որևէ պատճառ չկա։ Մենք անպայման կանենք դա, եթե դա օգտակար լինի», – ասել Ռյուտեն։
«Բայց կարծում եմ, որ մենք պետք է դա անենք քայլ առ քայլ։ Որովհետև ՆԱՏՕ-ում այն պահանջում է բոլոր դաշնակիցների միջև համաձայնություններ», – հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ «Բայց, կրկին, եթե ՆԱՏՕ-ն կարողանա որոշակի դեր խաղալ, դա հրաշալի կլինի», – նշել է նա։