Առանց Լիբանանում հրադադարի՝ բանակցություններ չեն լինի. Tehran Times

Առանց Լիբանանում հրադադարի՝ բանակցություններ չեն լինի. Tehran Times

Իրանի բարձրաստիճան անվտանգության պաշտոնյաներից մեկը Tehran Times-ին տված հարցազրույցում հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ «Հեզբոլլահի» դեմ պատերազմի դադարեցումը եղել և մնում է Իրանի առաջարկած խաղաղության ծրագրի առանցքային պայմանը։ Ըստ պաշտոնյայի՝ եթե Իսրայելի հարձակումները Լիբանանի դեմ չդադարեն, ապա որևէ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։

Աղբյուրը նաև նշել է, որ նախորդ գիշերվանից, Իրանի կողմից հնչեցված նախազգուշացումներից հետո, իսրայելական հարձակումների ինտենսիվությունը նկատելիորեն նվազել է։ Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ «Հեզբոլլահը» կարողացել է «մահացու հարվածներ» հասցնել հակառակորդին՝ ի պատասխան վերջին օրերի էսկալացիայի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment