Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության և տևական կարգավորման հասնելու դեպքում Թուրքիայի և ՀՀ-ի միջև սահմանները կբացվեն․ թուրք պատգամավոր



Tert.am-ը գրում է.


Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և տևական կարգավորման հասնելու դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն։ Այս մասին Միլլի Մեջլիսում Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը, հայտնում են ադրբեջանական  ԶԼՄ-ները։



Այրիմը նշել է, որ մեծ նշանակություն ունի թյուրքական պետությունների միջև համագործակցության ամրապնդումը կրթության, էներգետիկայի, անվտանգության և մշակույթի ոլորտներում։

Ըստ նրա՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային մակարդակում, այնպես էլ թյուրքական աշխարհի շրջանակներում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment