
Վաշինգթոնը պահանջում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից մի քանի օրվա ընթացքում կոնկրետ ծրագրեր ներկայացնել, թե ինչպես են նրանք պատրաստվում ապահովել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով դաշինքում իր աղբյուրին։
Հրադադարի մասին հայտարարությունից հետո ԱՄՆ-ի որոշ եվրոպական դաշնակիցներ պատրաստակամություն են հայտնել ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը: Վաշինգթոնը ցանկանում է, որ նրանք կոնկրետ պարտավորություններ ստանձնեն այս հարցում: Պահնաջը հնչել է դաշինքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը բանակցությունների ժամանակ, որտեղ նախորդ օրը այցելել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Լրատվամիջոցը հայտնում է, որ հարցը քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ՝ Փենթագոնում և Պետդեպարտամենտում հանդիպումների ժամանակ:
Նույնիսկ հրադադարի հայտարարումից հետո Իրանն ու Իսրայելը շարունակեցին հարվածներ հասցնել, իսկ Հորմուզի նեղուցը «գործնականում փակ է մնում», գրում է լրատվամիջոցը։ Այդ ֆոնին հարցեր են առաջացնում, թե արդյոք ԱՄՆ դաշնակիցները կկարողանան օպերատիվ կերպով Վաշինգթոնին տրամադրել պահանջվող ծրագրերը և արդյոք նրանք իրատեսական են համարում հատկացված ժամկետները, նշվում է հրապարակման մեջ։