Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրերս Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ու հայ-ռուսական հարաբերություններին։
Վարչապետը նշել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը իր հայտարարություններին ավելացնելու որևէ բան չունի։
«Ներկայումս ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, այդ պրոցեսը գնահատում եմ դրական, մենք բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու»,- ասել է նա։
Նա նաև վստահեցրել է. «Մենք Ռուսաստանի թիկունքում և ի հեճուկս ՌԴ–ի որևէ բան չենք պատրաստվում անել»։
