Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Երևանի խցանումներին, ընդգծել է, որ այդ թեմայի շուրջ ամեն օր նամակներ է ստանում։
«Աշխատանքային խումբ ենք ստեղծել. հույս ունեմ, որ այն լուծումներ կառաջարկի։ Բայց հաշվի առնելով դարաշրջանը՝ կարծես թե արհեստական բանականությանն այդտեղ պետք է ավելի մեծ դերակատարում վերապահենք։ Մյուս կողմից էլ պետք է հասկանանք՝ ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանափակ չէ և ունի իր չափը։ Մեքենաների ներմուծման վիճակագրությունը պետք է տեսնենք ու հասկանանք, որ այդ մեքենաները գալիս, մտնում են նույն փողոցները»,- ասել է նա։
