Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունն այսօր երեկոյան կժամանի Պակիստանի մայրաքաղաք՝ պաշտոնական Իսլամաբադի հետ բանակցությունների նոր փուլ սկսելու նպատակով։ Ինչպես հայտնել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը, այցի առանցքում լինելու է Իրանի կողմից մշակված խաղաղության 10 կետից բաղկացած ծրագիրը, որն ուղղված է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։
Դեսպանն իր X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ ընդգծել է, որ դիվանագիտական այս առաքելությունն իրականացվում է բավականին բարդ մթնոլորտում։ Ըստ նրա՝ իրանական կողմում առկա է որոշակի թերահավատություն, ինչը պայմանավորված է Իսրայելի կառավարության կողմից իրականացվող հնարավոր քայլերով։ Մողադամի պնդմամբ՝ իսրայելական կողմը փորձում է ամեն կերպ սաբոտաժի ենթարկել և խոչընդոտել Իրանի նախաձեռնած դիվանագիտական գործընթացները։
