Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ մարտի 30-ից ապրիլի 6-ը հանրապետությունում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 20426 խախտում: Այդ թվում՝ հայտնաբերվել է ոչ սթափ 400 վարորդ, առանց վարորդական իրավունքի 600 վարորդ, չամրակապված երթևեկող 4447 անձ:
Ասել, որ սրանք սարսափելի թվեր են, նշանակում է՝ ոչինչ չասել: Ընդ որում, տվյալ շաբաթը բացառություն չէ. համանման պատկեր է գրեթե միշտ: Օրինակ՝ մարտի 23-ից 30-ը պարեկների կողմից արձանագրվել է ՃԵԿ 22649 խախտում, այդ թվում՝ 424 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական իրավունքի՝ 600 վարորդ, չամրակապված՝ 4632 անձ: Մարտի 16-ից 23-ը պարեկները հայտնաբերել…