Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը





Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ՝ քննարկելով Լիբանանում և Իրանում Իսրայելի հրադադարի խախտումների հարցը, հաղորդում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Իրանում և Լիբանանում Իսրայելի հրադադարի խախտումների հարցը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Զրույցի ընթացքում Իրանի և Պակիստանի ներկայացուցիչները ընդգծել են նաև հետագա համակարգման կարևորությունը, նշել է Իրանի ԱԳՆ-ն։

Թեհրանը ԱՄՆ-ին կհամարի Իրանի դեմ Իսրայելի ցանկացած ագրեսիայի մասնակից, հայտարարել է Իրանի զինված ուժերը։

«Մենք ԱՄՆ-ին կհամարենք Իրանի և նրա շահերի դեմ սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած հարձակման և ագրեսիայի մասնակից, որին մենք վճռականորեն կդիմադրենք», – ասվում է Իրանի պետական հեռուստառադիոընկերության մեջբերած հայտարարության մեջ։

Իրանի զինված ուժերը նաև հայտարարել է, որ չի վստահում ԱՄՆ-ին և Իսրայելին և հետևում է տարածաշրջանում նրանց բոլոր շարժումներին։ Նրանց սխալի դեպքում իրենք ավելի կործանարար հարվածով կպատասխանեն, քան նախկինում։

Բացի դրանից, իրանական բանակը հայտարարել է, որ կշարունակի աջակցել իր դաշնակիցներին Լիբանանում, Պաղեստինում, Եմենում և Իրաքում։
Աղբյուր՝ News.am



Leave a Comment