Վերջին 24 ժամվա ընթացքում Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ տեղի է ունեցել հինգ երկրաշարժ. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։
«Երեքշաբթի երեկոյան Կասպից ծովում 72 կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ Ավելի ուշ՝ չորեքշաբթի առավոտյան 70 կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։
Օրվա ընթացքում տեղի են ունեցել ևս երեք երկրաշարժեր՝ ժամը 13:05-ին, 14:21-ին և 18:11-ին», – գործակալությանը հայտնել են սեյսմիկ ծառայությունից։