Լիբանանում ևս պետք է դադարեն ռազմական գործողությունները․ Իրանից պայմաններ են առաջ քաշել


Միջազգային


Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում կիսվել է Պակիստանի վարչապետ Շարիֆի՝ հրադադարի մասին գրառմամբ, որտեղ ընդգծված է, որ Լիբանանում ևս պետք է դադարեն ռազմական գործողությունները․

«Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի պայմանները հստակ և միանշանակ են. Ամերիկան ​​պետք է ընտրի հրադադարի կամ Իսրայելի միջոցով պատերազմը շարունակելու միջև. երկուսի համատեղումն անհնար է։

Աշխարհը հետևում է Լիբանանում տեղի ունեցող սպանություններին։ Գնդակն այժմ ԱՄՆ-ի դաշտում է»,- նշել է նա։


Leave a Comment