
Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասերի վրա կատարված հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է 112 խաղաղ բնակիչ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ տուժածների թիվը հասել է 837-ի։
«Սա վերջնական տեղեկատվություն չէ, քանի որ մի շարք տարածքներում որոնողափրկարարական գործողություններ են ընթանում, և զոհերի թիվը կարող է ավելանալ», – նշվում է գերատեսչության զեկույցում։