
Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման Իրանի պայմաններից մեկը Լիբանանում հրադադարի հաստատումն է, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Իրանը ներկայացրել է տասը ընդհանուր դրույթներից բաղկացած ծրագիր, որոնք պատերազմի դադարեցման շրջանակ են, առանցքային պայմաններից մեկը Լիբանանում հրադադարի հաստատումն էր», – Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լիբանանին ուղղված Իսրայելի հարվածների դադարեցումը չի ներառվել Իրանի հետ հրադադարի համաձայնագրում՝ «Հեզբոլլահ» շարժման պատճառով։