ՌԴ ԱՀԾ-ն կոչ է արել ԱՄՆ-ին կանխել ԵՄ-ի կողմից սեփական միջուկային զենքի ստեղծումը

ՌԴ ԱՀԾ-ն կոչ է արել ԱՄՆ-ին կանխել ԵՄ-ի կողմից սեփական միջուկային զենքի ստեղծումը

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (СВР) հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին և միջազգային հանրությանը թույլ չտալ Եվրոպական միությանը ստեղծել սեփական միջուկային զենքը։ Ռուսական հետախուզության պնդմամբ՝ մինչ ԵՄ ղեկավարությունը հայտարարում է ԱՄՆ «միջուկային հովանոցի» տակ գտնվելու մասին, իրականում նախապատրաստում է սեփական միջուկային-արդյունաբերական բազան։

Ըստ հետախուզական տվյալների՝ Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և մի շարք այլ եվրոպական երկրներ արդեն իսկ տիրապետում են անհրաժեշտ գիտական և տեխնիկական հնարավորություններին։ Մասնավորապես նշվում է, որ գերմանացի մասնագետներն ի վիճակի են ընդամենը մեկ ամսվա ընթացքում ստանալ միջուկային սարքի համար բավարար քանակությամբ պլուտոնիում, իսկ մեկ շաբաթվա ընթացքում՝ զենքի համար պիտանի հարստացված ուրան։

Մոսկվան ընդգծել է, որ Եվրոպայի կողմից սեփական միջուկային զինանոցի ստեղծումն անխուսափելիորեն կհանգեցնի սպառազինությունների գլոբալ մրցավազքի նոր փուլի։ Ռուսական կողմը շեշտում է, որ Վաշինգտոնը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը՝ կանխելու միջուկային տեխնոլոգիաների այսպիսի տարածումը եվրոպական տարածաշրջանում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment