- Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է։ Ո՞ր դեպքերում է այս իրավունքը համարվում խախտված․
- ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (…) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների՝ դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը։ Ի՞նչ է սա նշանակում․
- Դատավարության մասնակիցները ծանուցվում են դատական նիստի ժամանակի, վայրի, ինչպես նաև առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին: Խնդրում եմ նշեք ովքեր են դատավարության մասնակիցները և ի՞նչ առանձին դատավարական գործողությունների կատարման մասին է խոսքը․
- Իսկ ո՞ր դեպքերում է ծանուցվում գործին մասնակցող անձի ներկայացուցիչը․
- Անձը դատական նիստից առնվազն երեք օր առաջ է ծանուցվում դատական նիստի ժամանակի և վայրի մասին, կա՞ն բացառություններ այս կանոնից․
- Ի՞նչ եղանակով է ուղարկվում դատական ծանուցագիրը և ի՞նչ պետք է պարունակի․
- Եկեք յուրաքանչյուրին առանձին-առանձին անդրադառնանք։ Սկսենք պատվիրված նամակով դատական ծանուցագիրը ուղարկելուց։ Ի՞նչ է ծանուցման հասցեն․
- Ինչպե՞ս է իրականացվում դատական ծանուցագրի հանձնում Ֆիզիկական և իրավաբանական անձանց․
- Իսկ եթե ծանուցման ենթակա անձը գտնվում է կալանավայրում, ազատազրկման վայրում, զորամասում կամ բուժական հիմնարկում, ինչպե՞ս է իրականացվում դատական ծանուցագրի հանձնումը․
- Այլ պետության տարածքում բնակվող անձին ծանուցագիր ուղարկվում է ուղղակի ծանուցման միջոցով, ի՞նչ սա նշանակում բացի ուղղակի ծանուցումից)
- Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ ուղարկելու օրվանից շաբաթներ են անցել և դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա ինչ հասցեով/վայր է ուղարկվում դատական ծանուցագիրը․
- Ո՞ր դեպքերում է դատական ծանուցագիրը տեղադրվում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում․
- Իսկ ո՞ր դեպքերում է իրականացվում դատական ծանուցագրի հանձնումը առձեռն և ում կողմից, ի՞նչ ժամկետներում և ի՞նչ առանձնահատկություններ կան․
- Ո՞ր դեպքերում և ո՞ւմ է ուղարկվում դատական ծանուցագիրը պաշտոնական էլեկտրոնային փոստով։ Իսկ եթե տեխնիկական պատճառով չի ստացվում դատական ծանուցումը, ի՞նչ հետևանքներ են առաջանում․
- Իսկ դատական նիստին ներկա գտնվող դատավարության մասնակիցը հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ի՞նչ եղանակով է ծանուցվում՝ տեղում, դատավորի կողմից։
- Ի՞նչ է նշանակում պայմանագրով նախատեսված ծանուցման կարգ։
«Ձեր փաստաբանի» տաղավարում փաստաբան Աշոտ Նուրիջանյանն է։