ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր խիստ տնտեսական պատժամիջոցների ներդրման մասին՝ ուղղված Իրանի ռազմական մատակարարների դեմ։ Ըստ նախագահի որոշման՝ ցանկացած երկիր, որը զենք կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի։
«Բացառություններ կամ արտոնություններ չեն լինի»,- գրել է Թրամփը սոցցանցի իր էջում։
