ՀՀ կայցելի Ղազախստանի ԱԳ նախարարը, պատվիրակության կազմում է նաև տրանսպորտի նախարարը

ՀՀ կայցելի Ղազախստանի ԱԳ նախարարը, պատվիրակության կազմում է նաև  տրանսպորտի նախարարը

8 ապրիլի 2026 – 17:15 AMT

PanARMENIAN.Net – Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը։ Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը, հայտնում է ԱԳՆ-ն:

Ապրիլի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նախատեսվում է նախարարների առանձնազրույց, որին հաջորդելու է ընդլայնված կազմով հանդիպումը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղազախստանը բանակցություններ չի վարում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման վերաբերյալ: Այդ մասին հայտնել են «Ղազախստանի երկաթուղիներ» ընկերությունից և Ղազախստանի տրանսպորտի նախարարությունից:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը դեմ չէ, որպեսզի Ղազախստանը ձեռք բերի Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիան՝ Ռուսաստանի համաձայնության դեպքում։ Սակայն ռուսական կողմը հայտարարել է, որ նման գործարք իրականացնելու մտադրություն չունի։

Leave a Comment