Պռոշյանի կոնյակի գործարանը՝ իր արտադրանքը Ռուսաստան արտահանելու մասին

Պռոշյանի կոնյակի գործարանն իր արտադրանքը Ռուսաստան արտահանելու որևէ խնդիր այս պահին չունի: Այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել են գործարանից` անդրադառնալով Ռոսալկոգոլտոբակկոնտրոլի հրապարակած հաղորդագրությանը։

«Մի շարք հրապարակումներում թույլ է տրվել սխալ նույնականացում՝ հայկական արտադրող գործարանը շփոթելով ՌԴ-ում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ, որը հանդիսանում է տվյալ շուկայում գործող ներմուծող ընկերություններից մեկը։ Նշված հրապարակումները վերաբերում են բացառապես այդ ներմուծող ընկերության գործունեությանը»,-  ասվում է Պռոշյանի կոնյակի գործարանից։

Leave a Comment