Հայաստանը ողջունում է Իրանի ու ԱՄՆ-ի որոշումը. Փաշինյան – Նորություններ 08.04.2026

Հայաստանը ողջունում է բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ԱՄՆ-ի և Իրանի որոշումը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի կարևոր որոշումը բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։

Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի ջանքերը, և խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը լուծելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար»,- գրել է Փաշինյանը։

Leave a Comment