Արաբկիրի քննչական բաժնի պետի ժ/պ-ն ու Հայկազ Բաղմանյանի որդին Սամվել Կարապետյանի համար «տասովշիկությո՞ւն» են անում


Քաղաքականություն


Մինչ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանն զբաղված է Նիկոլ Փաշինյանին դուր գալու ոչ այնքան պատվաբեր աշխատանքով` քննիչներ է ազատում պաշտոններից Նիկոլ Փաշինյանի և դպրոցական տղայի միջև տեղի ունեցած միջադեպի գործով, նրա ենթակաները, պարզվում է` լրիվ հակառակ ուղղությամբ են աշխատում: Ասել է թե` աշխատում են Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու ուղղությամբ` ավելի կոնկրետ` ընդդիմության օգտին: 

 

Այսպես. Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Ազատ Դանիելյանն ու նրա տեղակալը`  Հայկազ Բաղմանյանի որդի Պավել Բաղմանյանը, ըստ օդում կախված լուրերի, ի պաշտոնե իրենց բանուգործը թողած` զբաղված են թաղային տասովշիկներին «վայել» գործով:

 

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` նշված պաշտոնյաները զբաղված են Սամվել Կարապետյանի համար ձայներ բերելու գործով: Այլ խոսքով` իրենց սոցիալական հարցերն են լուծում ապագայի «Ուժեղ Հայաստանում»:

 

Առուն չթռած` հոպ են ասում: 

 

Եվ սա այնքան էլ անսպասելի չէ հատկապես Հայկազ Բաղմանյանի որդու պարագայում. չէ՞ որ հազիվ մեկ ամիս է անցել այն բանից, ինչ Հայկազ Բաղմանյանը, կինը, որդին, հարսը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

 

Միգուցե Նիկոլ Փաշինյանը տրորել է Բաղմանյան ընտանիքի ոտքը, և այդ բանից հետո՞ է կրտսեր Բաղմանյանն ընդդիմադիր դարձել ու դուրս եկել Նիկոլ Փաշինյանի դեմ: Չգիտենք: Չենք բացառում: 

 

Հավելենք միայն, որ Հայկազ Բաղմանյանի որդին ժամանակին մտերիմ է եղել «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի հետ. հիմա, երբ Հայկ Սարգսյանի դիրքերը ՔՊ-ում թուլացել են, նա նոր հովանավորներ է փնտրում:

 

Ինչ վերաբերում է Ազատ Դանիելյանին, ապա նրա եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա, իհարկե, Բաղմանյանի նման միջոցների չի տիրապետում, բայց ամսական մեկ միլիոն դրամից ավել աշխատավարձ ստացող պաշտոնյան պարտավոր է գործով զբաղվել, ի՛ր գործով:

 

Իսկ նրա գործը Սամվել Կարապետյանի համար ձայներ հավաքագրե՞լն է. պետք է պարզեն Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Պողոսյանը: 


Leave a Comment