Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն

Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում միջադեպի վերաբերյալ 18-ամյա դպրոցականների  գործով արդեն երկրորդ քննիչն է ազատվում պաշտոնից։ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ ապրիլի 7-ին

ստորագրած հրամանով՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ

Կիրակոսյանը աշխատանքից ազատվել է, ըստ հրամանի՝ սեփական գրավոր դիմումի համաձայն։  Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Նշենք, որ ավելի վաղ աշխատանքից ազատվել է  նույն գործով քննիչ  Հակոբ Հակոբկոխյանը։ Ըստ ՔԿ-ի՝ նրա ազատման պատճառն այն էր, որ տղաների տանը խուզարկության ավարտից հետո քննիչը

լրագրողներին ասել էր, որ ոչինչ չեն հայտնաբերել։

Leave a Comment