Թող ներեն ինձ, բայց պատմելու եմ՝ Փաշինյանը Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո ինչ էր ասում. Հովիկ Աղազարյան




 

tert.am. Մի էպիզոդ պետք է ասեմ, ներողություն եմ խնդրում իմ նախկին գործընկերներից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:


 


«Մի օր Նիկոլ Փաշինյանը խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը խոսել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ, հարցրել է, որ եթե Եվրամիություն մտնելու հայտ ներկայացնենք, իրենք խնդիրներ չե՞ն ունենա, Իրանի նախագահն էլ պատասխանել է, որ ոչ, իրենք խնդիր չունեն:


 


Դա նշանակում է, որ պարոն վարչապետը կամ մեզ էր հիմարի տեղ դնում, թե չենք իմանում՝ ինչ է նշանակում պարսիկ ժողովուրդ, չենք հասկանում, թե ինչ է նշանակում պարսկական դիվանագիտություն, կամ էլ ինքը լավ չի հասկանում: Ես կարծում եմ, որ ինքը հասկանում էր, ու ուզում էր մեզ «ֆռռացնել», բայց պարսկական դիվանագտությունը ե՞րբ է ուղիղ խոսք ասել, հազարից մի անգամ»,- նշել է նա:


 


 


Leave a Comment