Մի անգամ մենք տնտեսությունը հանել ենք ճգնաժամից, այսօր տնտեսությունը էլի ճգնաժամի մեջ է․ Խաչատրյան 

Այսօր մի քիչ ավելի մանրամասն կխոսենք` ի՞նչ ենք մենք առաջարկում, ի՞նչ ենք անելու, որպեսզի տնտեսությունը հանենք այս լճացված իրավիճակից: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժինը։

«Շատ լավ հասկանում եմ, որ նախընտրական շրջան է, տարբեր քաղաքական ուժեր զոռ են տալու երևակայությանը, խոստումների արկղ են բացելու՝ սա կանենք, նա կանենք, սա կհասցնենք, լավ կլինենք, բայց եթե մարդ, հիմնարկություն մեկին աշխատանքի է ընդունում, հարցնում է՝ իսկ ի՞նչ ես արել, ի՞նչ հաջողություն ես արձանագրել, հասարակ բան մեկին աղջիկ ես տալիս, չես ասում չէ տղա ջան ի՞նչ ես անելու, ասում ես ի՞նչ ես արել։ Հիմա երկիրը ինչ-որ իշխանության ենք տալու, որպեսզի կառավարի, բա մի հատ չհարցնենք՝ ով ինչ է արել, ի՞նչ հաջողություն է արձանագրել, որ հիմա մեծ խոստումներ է տալիս և դրա համար մեր ներկայացումը կսկսենք հակիրճ անդրադառնալով, թե ինչ իրավիճակ էր Հայաստանի Հանրապետությունում հեռավոր արդեն 98 թվականին, երբ ձևավորվեց մեր իշխանությունը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment