
«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի՝ ՌԴ արտադրանք արտահանելու լիցենզիան կարող է չեղարկվել։ Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը՝ Ռոսալկոգոլտոբակկոնտրոլը, չնախատեսված ստուգում է իրականացրել Ռուսաստանի Դաշնություն ներմուծված կոնյակի նմուշների նկատմամբ, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:
«Հավատարմագրված լաբորատորիայի իրականացրած փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է արտադրանքի անհամապատասխանություն ԳՕՍՏ-ի պահանջներին. հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ, ինչպես նաև արտադրանքի բաղադրության անհամապատասխանություն հայտագրված անվանմանը (չի համապատասխանում «կոնյակ» եզրույթին)»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ծառայությունը ստուգումից հետո դատարան է դիմել գործարանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և չեղարկելու համար։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում։