
Իրանի հետ հրադադարի քննարկման ժամանակ բանակցությունների սեղանից Իսրայելի բացակայությունը «դիվանագիտական աղետ» է, որի համար մեղավոր է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի ընդդիմության առաջնորդ և նախկին վարչապետ Յաիր Լապիդը։ «Մեր ողջ պատմության ընթացքում մենք երբեք չենք բախվել այս մասշտաբի դիվանագիտական աղետի։ Իսրայելը նույնիսկ բանակցությունների սեղանի շուրջ չի եղել, երբ որոշումներ էին կայացվում մեր ազգային անվտանգության հիմքերի վերաբերյալ», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Լապիդի կարծիքով՝ վարչապետը «ձախողվել է քաղաքական ու ռազմավարական առումով, ինչպես նաև չի հասնել առաջադրված որևէ նպատակի»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել բանակցել Թեհրանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա և հայտարարել է, որ երկու շաբաթով կդադարեցնի Իրանին հարվածները։ Իրանում և Իսրայելում նույնպես համաձայնել են դադարեցնել հարվածները։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ անցկացնեն ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։