Այսօրվա թողարկումը հագեցած է հետաքրքիր հյուրերով և մշակութային իրադարձություններով: Հաղորդավարներ` Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան:
Առաջին հատվածում` Հյուրեր․ Նորա Հայրումյան՝ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի ղեկավար և Էդվարդ Սարգսյան՝ ծրագրի մասնակից: Թեման. Կխոսենք «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում» համերգաշարի մասին, որը կկայանա ապրիլի 11-ին և 25-ին Հայաստանի մարզերում։ Կծանոթանանք նաև «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրին, որը աջակցում է տաղանդավոր պատանի երաժիշտներին:
Երկրորդ հատվածում` Հյուրեր․ Մարիամ Ալոյան՝ ռադիոհաղորդավար, միջոցառումների կազմակերպիչ և Արամ Հարությունյան՝ արվեստաբան, ցուցադրության համակարգող: Թեման. Այսօր կայանալիք «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական, անկախ ամսագրի շապիկների ցուցահանդեսի բացումը, որը իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ:
Ինչպես միշտ` օրվա տեղեկատվական բլոկը
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ: