Հորմուզով ազատ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում. Արաղչի – armeniatoday.am

Հորմուզի նեղուցով անցումն ազատ կլինի Իրանի և նրա հակառակորդների միջև հրադադարի կնքումից հետո երկու շաբաթվա ընթացքում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Անվտանգ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում՝ իրանական զինված ուժերի հետ համակարգմամբ և հաշվի առնելով առկա տեխնիկական սահմանափակումները», – նշել է նախարարը:

Նա հավելել է, որ եթե Իրանի վրա հարձակումները դադարեն, ինչի շուրջ հրադադարն ուժի մեջ է մտել, Իսլամական Հանրապետության զինված ուժերը նույնպես կդադարեցնեն իրենց պաշտպանական հարձակումները:

ԱՄՆ-ն և Իրանն այսօր երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության են եկել: Դրանից հետո Իրանի նկատմամբ հարվածները որոշ ժամանակ շարունակվել են: Թրամփը հայտարարել է, որ ժամանակ է պետք զինվորական ստորաբաժանումերին այդ մասին տեղեկությունը հասցնելու համար:

Leave a Comment