Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարում է պատմական հաղթանակի մասին

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարում է պատմական հաղթանակի մասին

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը պաշտոնական հայտարարությամբ շնորհավորել է երկրի ժողովրդին՝ արձանագրված «պատմական հաղթանակի» կապակցությամբ։ Ըստ հայտարարության՝ Միացյալ Նահանգները սկզբունքորեն պարտավորվել է կատարել մի շարք առանցքային պահանջներ, այդ թվում՝ չհարձակման երաշխավորում, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանում և Իրանի հարստացման իրավունքի ընդունում։ 

Փաստաթղթում նշվում է նաև բոլոր առաջնային ու երկրորդային պատժամիջոցների վերացման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևերի դադարեցման, ինչպես նաև Իրանին հասցված վնասների փոխհատուցման մասին։

Իրանական կողմի պնդմամբ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառում են նաև տարածաշրջանից ամերիկյան մարտական ստորաբաժանումների դուրսբերումը և բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի Դիմադրության դեմ պատերազմի դադարեցումը։ 

Խորհուրդն ընդգծել է, որ վերջին 40 օրերի ընթացքում Իրանը և իր այսպես կոչված «Դիմադրության առանցքը»՝ ի դեմս Լիբանանի, Իրաքի, Եմենի և Պաղեստինի մարտիկների, հակառակորդին հասցրել են աննախադեպ հարվածներ, որոնք ստիպել են վերջինիս ընդունել Իրանի կամքը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment