Ալիևը փորձելու է ամեն գնով բարդացնել հայկական ապրանքների տրանզիտը Վրաստանի տարածքով – Նորություններ 08.04.2026

Իրանի շուրջ կատարվող թոհուբոհի մեջ աննկատ մնաց Ալիևի անակնկալ այցը Վրաստան։ Դատելով վրաց փորձագետների գրառումներից՝ ինչ որ տեղ անակնկալ նաև վրաց իշխանությունների համար։

Վրաստանում պատրաստվում են Սուրբ Զատիկին և միաժամանակ նոր կաթողիկոսի ընտրությանը և հանկարծ Ալիևը յուր կնոջ հետ։ Այցը հաջորդեց Փաշինյանի այցին Մոսկվա և այստեղ պատահականություն չի կարող լինել։

Ալիևը փորձելու է ամեն գնով բարդացնել հայկական ապրանքների տրանզիտը Վրաստանի տարածքով՝ խոստանալով միլիոնավոր դոլարների ներդրում վրաց տնտեսության մեջ։ Մեծ վտանգ է կախված մեր պետության գլխին, որը գնալով իրատեսական է դառնում։

Քաղաքագետ Գրիգոր Բալասանյան

Leave a Comment