Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով շտաբների պետերի կոմիտեին։
Նրանց տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Վոնսան քաղաքի շրջանից: Սա տարվա սկզբից ԿԺԴՀ-ի չորրորդ հրթիռային արձակումն է։
Գործակալությունը, վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինվորականներին, հայտնել էր, որ ապրիլի 7-ին ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկումներ է իրականացրել: Կորեայի Հանրապետության զինվորականները ենթադրում են, որ գործի են դրվել բալիստիկ հրթիռներ։
