Իրանում մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու ԱՄՆ-ի և Իսրայելի պարտությունը․ ԶԼՄ-ներ

Իրանում մարդիկ տոնում են ԱՄՆ-ի և Իսրայելի պարտությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է իրանական 10 կետից բաղկացած ծրագրին։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները՝ հրապարակելով տեսանյութեր Թեհրանի փողոցներից։

Վալի-Ասր փողոցում՝ Իրանի մայրաքաղաքի ամենաերկար փողոցում, բարձր հնչում է երաժշտություն, իսկ մարդիկ ծածանում են Իրանի դրոշները։ Տեսանյութերում նկատվում է նաև խիտ երթևեկություն՝ ավտոմեքենաների և երկանիվ տրանսպորտի մասնակցությամբ, որոնց վրա ամրացված են ազգային դրոշներ։

Leave a Comment