Ազգային ժողովը ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ միայն իշխանական խմբակցության ձայներով։ Փոփոխությամբ սահմանվում է, որ կուսակցությունների դաշինքների անվանումները չեն կարող պարունակել անձնանուններ, պետական մարմինների անվանումներ կամ վիրավորական ձևակերպումներ։ Ընդդիմությունը սա գնահատում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող և ոչ ժամանակին նախաձեռնություն։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ փոփոխությունը տեխնիկական բնույթ ունի և վերականգնում է նախկին կարգավորումը։ Մասնագետների կարծիքով՝ այն էական ազդեցություն չի ունենա ընտրական գործընթացի վրա, բայց կարող է դառնալ քաղաքական քննարկումների պատճառ։
Մանրամասները՝ տեսանյութում։
