Հորմուզի նեղուցի վերաբերյալ Բահրեյնի կողմից մշակված բանաձևը չի ընդունվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱԽ-ի տասնմեկ անդամ քվեարկել է բանաձևի օգտին, Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել, իսկ Պակիստանը և Կոլումբիան ձեռնպահ են մնացել։ Բանաձևը չի ընդունվել ԱԽ-ի մշտական անդամների բացասական քվեարկության պատճառով։
Բանաձևը կոչ է անում այս ջրային երթուղիներով հետաքրքրված երկրներին համակարգել պաշտպանական ջանքերը՝ անվտանգ նավարկությունն և նեղուցի անցանելիությունն ապահովելու համար։ Փաստաթուղթը թույլատրում է հանգամանքներին համապատասխան բոլոր անհրաժեշտ պաշտպանական միջոցների օգտագործումը, այդ թվում՝ նավերի ուղեկցումը։ Բանաձևը պահանջում է, որ Իրանը անհապաղ դադարեցնի առևտրային նավերի վրա հարձակումները և անցման ազատության ցանկացած խոչընդոտ։ Տեքստը շեշտում է միջազգային ծովային իրավունքի պահպանումը։
Բահրեյնը հետագայում մեղմացրել էր Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում առաջարկված բանաձևի ձևակերպումը և հանեց նավարկությունն ապահովելու համար ուժի հնարավոր կիրառման մասին կետը:
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
