ԱԺ-ն ընդունել է արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության պարտադիր նշման մասին օրենք

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, որով առաջարկվում է օրենքում ամրագրել սինթետիկ բովանդակության իրավական սահմանումը։

Ըստ նախագծի՝ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողներն արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր պետք է մակնշեն, որ տվյալ նյութն արհեստական բանականության գործիքակազմով է գեներացված:

Նշվում է, որ մակնշումը պետք է ցուցադրվի տեսանյութի ամբողջ ընթացքում և արտացոլվի նկարագրության դաշտում։ Այն դեպքում, երբ հաղորդումն ամբողջությամբ սինթետիկ բովանդակություն չի հանդիսանում, մակնշումը կատարվում է միայն հաղորդման այն հատվածում, որը պարունակում է սինթետիկ բովանդակություն:

Օրենքի պահանջները խախտելն առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Leave a Comment