Այլընտրանքային ուղղություններից մեր էներգակիրների ձեռքբերման հսկայական քանակությամբ հայտեր կան. Պեսկով

Այլընտրանքային ուղղություններից մեր էներգակիր...

Ռուսաստանն այլընտրանքային սպառողներից էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի, բանակցություններն ընթացքի մեջ են։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այլընտրանքային ուղղություններից մեր էներգակիրների ձեռքբերման հսկայական քանակությամբ հայտեր կան։ Մենք բանակցություններն այնպես ենք վարում, որ այս իրավիճակը համապատասխանի հենց մեր շահերին», – հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ձևավորվել են մատակարարման այն այլընտրանքային ուղղությունները, որոնց մասին պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն առաջարկել էր մտածել նավթի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

Leave a Comment