Գիտե՞ք՝ ինչու է Գագոն աքլորանում, այդպես է վարվում, քանի որ անձամբ տնտեսական հետևանքներից չի վախենում. հաստատ ո՛չ ինքը, ո՛չ էլ տղան ստիպված չեն լինելու մտածել՝ ինչպես օրվա հաց վաստակել. այս ընթացքում Գագոն այնքան է հարստություն կուտակել ու տասնապատկել, որ լրիվ իրականությունից կտրվել է, անէացել:
Իսկ ինչպիսի՞ն է իրականությունը: Այն չափազանց դաժան է. հայ-ռուսական հարաբերությունների խզման դեպքում տուժելու է գրեթե բացառապես Հայաստանը. Հայաստանը չունի արտահանման արդյունավետ այլընտրանքային շուկաներ՝ անկախ նրանից, թե այս կամ այն ՔՊ-ականներն ինչ կբարբաջեն: Փաստ է, որ Հայաստանի արտահանման առյուծի բաժինը՝ մանավանդ գյուղմթերք, վերամշակված սնունդ, ալկոհոլ և թեթև արդյունաբերություն, ուղղված է դեպի ԵԱՏՄ երկրներ: Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, հայկական ոչ այնքան որակյալ ապրանքը եվրոպացինե՞րն են սպառելու: Մինչև հիմա մի նորմալ պանիր անգամ չենք կարողանում արտադրել: Իսկ տանսֆերտնե՞րը: Գագոն պատկերացնո՞ւմ է, թե դրանց շնորհիվ տարեկան որքան գումար է հայկական տնտեսության մեջ ներարկվում: Եթե Ռուսաստանի տնտեսության համար հայ միգրանտների հեռանալն ընդամենը տեղային խնդիր կարող է դառնալ, ապա Հայաստանի սոցիալ-տնտեսական համակարգի համար նրանց վերադարձը առանց աշխատատեղերի ապահովման, կվերածվի սոցիալական կոլապսի. հո ողջ ազգը «Yandex» կամ «Glovօ» չի՞ քշելու:
Ինչ վեաբերում է Եվրոպային, որտեղ իբր պետք է աշխատեն անաշխատանք մնացածները, ապա դա ուղղակի պատրանք է. արգելքները գործնականում անհաղթահարելի են՝ լեզվական արգելքներից ու վիզային ռեժիմից՝ քվոտաներ ու որակավորման հետ կապված հարցեր: Կամ մեկը Եվրոպահյում հայտարարե՞լ է, որ պատրաստ է Հայաստանին այնպիսի օգնություն ցուցաբերել, որն ամբողջությամբ համապատասխան կլինի այն մարտահարվերներին, որոնց երկիրը կարող է բախվել:
Գագոներն արժանապատվության մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ ռուսի անուն են լսում, մինչդեռ թուրք տեսնելիս հալվում-փարվում են ու խելոքանում:
Էդքան տղա եք, Իլհամի տակից դուրս եկեք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: