Նախատեսվում է մեծացնել դպրոցներում անգլերենի խմբակների ցանցը

Նախատեսվում է մեծացնել դպրոցներում անգլերենի խմբակների ցանցը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներ, որոնք վարում են բուհերի այն ուսանողները, ովքեր ազատորեն տիրապետում են այդ լեզվին և նախապես անցել են համապատասխան վերապատրաստում։

Մասնակցությունը համայնքի երեխաների համար անվճար է:

Գործարկված ակումբներում ներկայում ընդգրկված է միջին և ավագ դասարանների՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 սովորող:

Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը՝ նախատեսվում է ակումբների ցանցի մեծացում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment