Հատուկ գնահատանքի խոսքեր ենք ուղղում մեր մայրերին և բոլոր կանանց, ովքեր իրենց զոհողությամբ և նվիրվածությամբ կյանք, լույս և սեր են սփռում աշխարհին. Տաթև Սրբազան


Հասարակություն


Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը պատգամ է հղել Ավետման տոնի առիթով։

«Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի առիթով մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում Ձեզ։ Ավետման տոնը մեզ բերում է փրկության բարի լուրը՝ որպես աշխարհի փրկագործության համար աստվածային ծրագրի իրականացման սկիզբ՝ մարդկությանը կոչելով հավատքի, հնազանդության և հույսի։

Այս օրհնյալ օրը մենք հատկապես մեծարում ենք Սուրբ Կույս Մարիամին, իբրև խոնարհության, հնազանդության և մաքրության կատարյալ պատկեր, օրինակ և տիպար բոլոր կանանց համար և իբրև մայրական սիրո կենդանի խորհրդանիշ։ Իր հնազանդությամբ, խոնարհությամբ և պատասխանով՝ «ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ․ 1, 38), Տիրամայրը դառնում է առաքինության և Աստծո կամքի նկատմամբ լիակատար վստահության օրինակ։ Հետևաբար, մենք հատուկ գնահատանքի խոսքեր ենք ուղղում մեր մայրերին և բոլոր կանանց, ովքեր, հետևելով Սուրբ Աստվածածնի այս օրինակին, իրենց զոհողությամբ և նվիրվածությամբ կյանք, լույս և սեր են սփռում աշխարհին։

Մենք հայցում ենք Աստվածամոր բարեխոսությունը ձեզ բոլորիդ՝ խնդրելով քաջառողջություն, խաղաղություն և երջանկություն»,- ասվում է Սրբազանի ուղերձում։


Leave a Comment