«Ասում է՝ սխալվել, թե չսխալվել, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ։ Միշտ էլ կարելի է ցանկացած փոփոխություն ասել, դե այն ժամանակ սխալվել են, ով անսխալական է, կամ մեղք չի գործել, թող առաջինը վրաս քար գցի։ Իրենք հասկանում են, որ իրենց գնացքն արդեն մեկնել է, գնչուհին ճակատագիրը, բախտը բացել է և հիմա փրփուրներից են կախվում։ Ձեր անցյալ ընտրությունների պլակատները մենակ ձեր Նիկոլ էր գրած, մենակ մի անուն էր․ բա գնայիք կուսակցությունով, Քաղաքացիական պայմանագրով գնայիք, ինչի՞ էիք ձեր Նիկոլով գնում»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։