
Պանամայի ջրանցքը հատող կամրջի տակ պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է երեք բենզատարների բռնկումը։ Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը երկրորդ աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են։ Տեղի դատախազությունը հետաքննություն է սկսել։