ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողովը ունի խորհրդատվական կարծիք, որով խորհուրդ չի տրվում ընտրական օրենսգիրքը փոխել ընտրություններից առաջ.
«Բայց այդ ռեկոմենդացիան վերաբերելի է միայն հիմնարար կաննոներին»,-ասել է նա և հավելել, որ Վենետիկի հանձնաժողովի համապատասխան ռեկոմենդացիան սահմանում է այն ֆունդամենտալ էլեմենտները, որոնք խորհուրդ չի տրվում փոխել ընտրություններից առաջ, որոնք են՝ ընտրակարգը, ընտրական հանձնաժողովներին անդամակցության հարցը և ընտրական տեղամասերի փոփոխությունները։
