ՇՄՆ․ Չմոտենա՛լ եղջերուներին, չկերակրել և չփորձել շփվել կամ լուսանկարվել

ՇՄՆ․ Չմոտենա՛լ եղջերուներին, չկերակրել և չփորձել շփվել կամ լուսանկարվել

7 ապրիլի 2026 – 10:58 AMT

PanARMENIAN.Net – Հետևողական և նպատակային աշխատանքի արդյունքում աստիճանաբար վերականգնվել է կենսաբազմազանությունը, ինչը կարևոր ձեռքբերում է բնության պահպանության ոլորտում, ինչը նշանակում է, որ քաղաքացիներն ավելի հաճախ կարող են հանդիպել վայրի կենդանիների՝ ինչպես անտառային գոտիներում, այնպես էլ դրանց հարակից տարածքներում, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Նախարարությունը հորդորել է չմոտենա՛լ կենդանիներին, չկերակրել և չփորձել շփվել կամ լուսանկարվել: նրանց հետ:

«Վերջին օրերին համացանցում պարբերաբար տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում արձանագրվում է, որ ազնվացեղ եղջերուները մոտենում են բնակավայրերին՝ երբեմն հայտնվելով նույնիսկ բնակելի հատվածներում։

Կո՛չ ենք անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ նման դեպքերում պահպանելով անվտանգության կանոնները․

-չմոտենա՛լ կենդանիներին և պահպանե՛լ անվտանգ հեռավորություն, չկերակրե՛լ և չփորձե՛լ շփվել կամ լուսանկարվել նրանց հետ մոտ տարածությունից, խուսափել աղմուկ ստեղծելուց կամ կենդանիներին անհանգստացնելուց, կենդանիներին նկատելու դեպքում հնարավորության դեպքում հեռանալ տարածքից՝ չստեղծելով խուճապային իրավիճակ, անհրաժեշտության դեպքում տեղեկացնել համապատասխան պատասխանատու մարմիններին։

Վայրի կենդանիները մեր բնական էկոհամակարգերի կարևոր բաղադրիչն են, և նրանց անվտանգ գոյակցությունը մարդու հետ հնարավոր է միայն պատասխանատու վարքագծի պայմաններում», ասվում է հայտարարության մեջ:

Leave a Comment